Աստծո կանչը
Օգոստոսի 13
Հիսու՛ս, օգնի՛ր մեզ, աղաչու՛մ ենք:
Ես միշտ ձեր օգնականն եմ` խավարից` լույսի, տկարությունից` ուժի, մեղքից` փրկության, վտանգից` aպահովության, անտարբերությունից` սիրո և զայրույթից կատարյալ ներման տանելու համար:
Մի՛ գոհացեք ձեզնից, ուրիշների հետ համեմատվելով: Թող Իմ խոսքերը միշտ հնչեն ձեր ականջին.
«Կատարյա՛լ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»: Ավելի պակաս չափով մի՛ բավարարվեք:
Սովորություն դարձրեք երբեմն քննե՛լ ձեր նկարագիրը, նկատի ունենալով կյանքի հետ ունեցած ձեր առնչությունը առհասարակ. հարաբերությունը ձեր սիրելիների հետ, ձեր ընտանիքի, բարեկամների, ձեր երկրի, ձեր գործի:
Պատկերացրեք, թե ես ինչպես Ինձ կպահեի այդօրինակ հարաբերության, նման կացության կամ նմանօրինակ պարագաների մեջ լինելու դեպքում:
Պարզեք ձեզ համար, թե որն է լավագույն միջոցն այս կամ այն պակասությունից ձերբազատվելու, տարատեսակ մեղքերից հրաժարվելու կամ սխալներից ու զանցառություններից խուսափելու:
Առնվազն շաբաթը մեկ անգամ այսպիսի ինքնաքննության պետք է ենթարկեք դուք ձեզ: